
Թրամփի որդին Չինաստանը անվանել է համաշխարհային կրիպտոուժ
ԱՄՆ նախագահի որդի Էրիկ Թրամփը Չինաստանին կոչել է «չափազանց հզոր համաշխարհային ուժ» կրիպտոշուկայում՝ չնայած 2021 թվականից Չինաստանում գործող թվային ակտիվների մայնինգի և առևտրի ամբողջական արգելքին։ Նրա խոսքով՝ Չինաստանի բնակիչները գտել են սահմանափակումները շրջանցելու ուղիներ, և այդ երկիրը ԱՄՆ-ի լուրջ մրցակից է կրիպտոշուկայում։ Էրիկ Թրամփը այս մասին ասել է Հոնկոնգում կայացած Bitcoin Asia համաժողովում։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը ձգտում է հանդիպում կազմակերպել Չինաստանի նախագահի Սի Ցզինպինի հետ՝ քննարկելու տնտեսական հարցեր, այդ թվում՝ մաքսային տուրքեր։ Հարցին, թե արդյո՞ք կքննարկվեն նաև կրիպտոարժույթները, Էրիկ Թրամփը պատասխանել է, որ դա շատ լավ կլինի, բայց քաղաքական առաջնորդները քննարկելու ավելի կարևոր թեմաներ ունեն։ Թրամփ-կրտսերը նշել է, որ իր մեծ մասը նվիրում է ընտանիքի կրիպտո նախագծերին։ Նրա կանխատեսմամբ՝ առաջիկա մի քանի տարիներին բիթքոյնի գինը կարող է հասնել 1 միլիոն դոլարի։ Նրա խորհուրդն է՝ ներդրողները չպետք է վախենան բիթքոյնի տատանողականությունից և պետք է շտապեն գնել։ Իսկ գնելուց հետո՝ չվաճառել շահույթի համար, այլ պահել երկարաժամկետ։

Հեղ.՝ MONSTERS TRADING ACADEMY
Հրապարակվել է ՝ 05 Սեպ 2025