Գումարի վերադարձի քաղաքականություն


Մենք կարևորում ենք մեր ուսանողների վստահությունն ու հարմարավետությունը։ Այդ պատճառով ստեղծել ենք հստակ և արդարացի վերադարձի ու չեղարկման կանոններ, որպեսզի յուրաքանչյուր ուսանող վստահ լինի իր ընտրության մեջ։

Օնլայն և օֆլայն դասընթացներ


Ուսանողը կարող է հրաժարվել դասընթացից մինչև երկրորդ դասը ներառյալ։ Այդ դեպքում ուսանողին վերադարձվում է վճարված գումարի 100%-ը։ Վերադարձը կատարվում է մինչև 30 օրացուցային օրվա ընթացքում՝ ուսանողի ներկայացրած տվյալներով։

Երկրորդ դասից հետո

Եթե ուսանողը մասնակցել է 2 դասից ավել, ապա դասընթացից հրաժարվելու դեպքում վճարի վերադարձ չի իրականացվում։ Սա պայմանավորված է նրանով, որ ուսանողը արդեն ստացել է բովանդակության և ծառայությունների զգալի մասը։

Վիդեոդասընթացներ

Վիդեոդասընթացները համարվում են ամբողջությամբ մատակարարված ծառայություն։ Դրանց հասանելիությունը տրամադրվում է վճարումից անմիջապես հետո, ուստի չեղարկման կամ գումարի վերադարձի հնարավորություն չկա։

Չեղարկման գործընթաց

Դասընթացից հրաժարվելու կամ գումարի վերադարձ ստանալու համար ուսանողը պետք է դիմի մեր թիմին հետևյալ եղանակներով․

  • Հեռախոսով՝ 📞 +374 98 999 453 / 033999453

  • Էլ․ փոստով՝ ✉️ [email protected]

Մեր թիմը կապ կհաստատի ուսանողի հետ և կկազմակերպի վերադարձի ընթացքը։

info content

MONSTERS ACADEMY