Սինգապուրն ու ԱՄԷ-ն դարձել են համաշխարհային առաջնորդներ կրիպտոշուկայում — ApeX Protocol

Սինգապուրն ու ԱՄԷ-ն դարձել են համաշխարհային առաջնորդներ կրիպտոշուկայում — ApeX Protocol

Սինգապուրը և Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԷ) աշխարհում առաջատար են բնակիչների ներգրավվածության մակարդակով կրիպտոշուկայում, հայտնում են ApeX Protocol-ի վերլուծաբանները՝ հղում անելով սեփական հետազոտության արդյունքներին։

Երկրները ներգրավվածության աստիճանով դասակարգելու համար ApeX Protocol-ի մասնագետները կիրառել են միավորների համակարգ, որտեղ հաշվի են առնվել չորս հիմնական ցուցանիշներ․ թվային ակտիվների սեփականատերերի ընդհանուր թիվը, կենսամակարդակի աճը, որոնողական ակտիվության մակարդակը և կրիպտո-բանկոմատների հասանելիությունը։

Երկրների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը՝ հավաքելով 100 միավոր։ Քաղաք-պետությունում կրիպտոարժույթ ունեն բնակիչների ավելի քան 24%-ը, ինչը կրկնակի ավելի է, քան մեկ տարի առաջ (11%)։ Որոնողական ակտիվության մակարդակով ևս Սինգապուրը առաջին տեղում է՝ յուրաքանչյուր 100 000 մարդու հաշվով շուրջ 2000 հարցումով։

ԱՄԷ-ն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով 99,7 միավոր։ ApeX Protocol-ի տվյալներով՝ այս Պարսից ծոցի երկրում կրիպտոարժույթների օգտագործումը 2019 թվականից աճել է 210%, իսկ թվային ակտիվների սեփականատերերի թիվը գերազանցել է բնակչության 25,3%-ը, ինչը համաշխարհային առավելագույն ցուցանիշն է։

ԱՄՆ-ն երրորդ տեղում է՝ 98,5 միավորով, շնորհիվ զարգացած ենթակառուցվածքի․ երկրում գործում է ավելի քան 30 հազար կրիպտո-բանկոմատ, ինչը տասն անգամ ավելի է, քան մյուս երկրներում։ 2019-ից ի վեր երկրում կրիպտոարժույթների գործարքների քանակն աճել է գրեթե 220%-ով։

Տոպ-10 երկրների շարքում են նաև Կանադան, Թուրքիան, Գերմանիան, Շվեյցարիան և Ավստրալիան։ Ցուցակը եզրափակում են Արգենտինան՝ 37,6 միավորով և Ինդոնեզիան՝ 37,1 միավորով, որտեղ կրիպտոարժույթի տիրապետման մակարդակը կազմում է համապատասխանաբար 18,9% և 13,9%։

Ավելի վաղ Real Vision հարթակի գլխավոր գործադիր տնօրեն Ռաուլ Պալը (Raoul Pal) նշել էր, որ կրիպտոարժույթների տարածման տեմպերը երկու անգամ գերազանցում են ինտերնետի տարածման տեմպերին դրա զարգացման նմանատիպ փուլերում։ Նրա կարծիքով՝ եթե այս միտումը շարունակվի, ապա մինչև 2030 թվականը կրիպտոարդյունաբերությանը կարող է միանալ Երկրի ավելի քան չորս միլիարդ բնակիչ։

 

MONSTERS TRADING ACADEMY

Հեղ.՝ MONSTERS TRADING ACADEMY

Հրապարակվել է ՝ 28 Սեպ 2025