
Շվեդիան կարող է ստեղծել աշխարհի առաջին ազգային բիթքոյն-պահուստը։
Հոկտեմբերի 1-ին «Շվեդական դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Դենիս Դյուքարևն ու Դավիդ Պերեսը երկրի խորհրդարան են ներկայացրել առաջարկ՝ ստեղծելու ազգային բիթքոյն-պահուստ։
Փաստաթուղթը, որը կրում է «Շվեդական ռազմավարություն բիթքոյնի վերաբերյալ» (Motion 2025/26:793) անվանումը, կոչ է անում կառավարությանը ուսումնասիրել՝ ինչպես կարելի է ձևավորել ռազմավարական պահուստ BTC-ում, և որոշել՝ որ պետական կառույցը պետք է պատասխանատու լինի դրա պահպանման և կառավարման համար։
Նախաձեռնության հեղինակները նաև առաջարկում են օրենքով սահմանել, որ Շվեդիան չի պատրաստվում փոխել ազգային արժույթի իրավական կարգավիճակը կամ ներդնել կենտրոնական բանկի թվային արժույթ (CBDC)՝ Ռիքսբանկի մասին օրենքի շրջանակում։
Բիթքոյնը՝ որպես «թվային ոսկի»
Հեղինակները առաջարկում են բիթքոյնը դիտարկել որպես ոսկուն հավասարարժեք պահուստային ակտիվ։ Նրանց կարծիքով՝ կրիպտոարժույթը կարող է լրացնել Ռիքսբանկի գոյություն ունեցող պահուստները, որոնք ներառում են ոսկի և արտարժույթներ։
Նրանք վկայակոչում են ԱՄՆ-ի GENIUS Act նախագիծը, որը նախատեսում է դաշնային մակարդակով պետական բիթքոյն-պահուստ ստեղծել։ Նմանատիպ գաղափարներ քննարկվում են նաև Եվրոպայում․
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան արդեն ստացել են բիթքոյններ կոնֆիսկացիայի արդյունքում, իսկ Չեխիան, Լատվիան ու Լեհաստանը ուսումնասիրում են սեփական ռազմավարական պահուստներ ձևավորելու հնարավորությունը։
🧭 Ինչու Շվեդիային պետք է բիթքոյն-պահուստ
Օրենսդիրները նշում են մի քանի հիմնավորում․
Դիվերսիֆիկացիա․ բիթքոյնը անկախ է ցանկացած երկրի դրամավարկային քաղաքականությունից։
Պաշտպանություն ինֆլյացիայից․ բիթքոյնի թողարկումը սահմանափակ է՝ ընդամենը 21 միլիոն։
Լիկվիդություն․ այն կարելի է առք ու վաճառք անել 24/7 ռեժիմով՝ ավելի ցածր գործարքային ծախսերով։
Փաստաթղթում բիթքոյնը ներկայացվում է ոչ միայն որպես ֆինանսական գործիք, այլ նաև որպես տեխնոլոգիական առաջընթացի ցուցիչ։ Նրա շուկայական կապիտալիզացիան արդեն հասել է արծաթին և գերազանցել Tesla-ի, Meta-ի ու Amazon-ի արժեքները։
💰 Առանց նոր բյուջետային ծախսերի
Պատգամավորները առաջարկում են չօգտագործել պետական նոր միջոցներ․ փոխարենը՝ բիթքոյնները, որոնք առգրավվում են իրավապահների կողմից, փոխանցել Ռիքսբանկին կամ այլ պատասխանատու մարմնին։ Ներկայում այդ ակտիվները վաճառվում են աճուրդներում, սակայն նախաձեռնության հեղինակները դա համարում են հնացած մոտեցում։
🏛 Քննարկումները՝ հոկտեմբերի 15-ին
Բիթքոյնը որպես պետական պահուստ քննարկվելու է Ֆինանսների կոմիտեում։ Լսումները նշանակված են հոկտեմբերի 15-ին։ Եթե նախաձեռնությունը ստանա աջակցություն, Շվեդիան կդառնա առաջին երկրներից մեկը, որը բիթքոյնը կընդունի որպես ռազմավարական պահուստային ակտիվ, այլ ոչ թե պարզապես սպեկուլյատիվ գործիք։
⚖️ Նոր օրենք՝ կրիպտոակտիվների վերահսկման համար
Շվեդիայում միաժամանակ աճում է թե՛ հետաքրքրությունը կրիպտոյի նկատմամբ, թե՛ պետական վերահսկողությունը։
Արդարադատության նախարար Գուննար Ստրյոմերը ոստիկանությանը հորդորել է ավելի ակտիվ կիրառել «անբացատրելի գույքի առգրավման» օրենքը, որը թույլ է տալիս բռնագրավել կանխիկ գումար, կրիպտո և շքեղ իրեր, եթե դրանց օրինական ծագումը չի ապացուցվում։
2025-ի սկզբից առգրավվել է ավելի քան $8,3 միլիոնի ակտիվ, ինչն արդեն առաջացրել է բուռն քննարկումներ քաղաքացիական ազատությունների շուրջ։
🏢 Բիզնեսի հետաքրքրությունը բիթքոյնի նկատմամբ
Շվեդական մի շարք ընկերություններ արդեն սկսել են բիթքոյն պահուստավորել։
Մայիսին H100 Group AB ընկերությունը ձեռք է բերել 4,39 BTC՝ որպես երկարաժամկետ ռազմավարիա։
Հուլիսին Refine Group AB ընկերությունը ստեղծել է մոտ $1 միլիոնի բիթքոյն-պահուստ՝ բաժնետոմսերի տեղաբաշխման հաշվին։
Երկու կազմակերպություններն էլ հայտարարել են, որ կշարունակեն ավելացնել BTC-ի բաժինը իրենց ակտիվներում։

Հեղ.՝ MONSTERS TRADING ACADEMY
Հրապարակվել է ՝ 09 Հոկ 2025