OKX-ին Նիդերլանդներում տուգանել են 2,6 մլն դոլարով

OKX-ին Նիդերլանդներում տուգանել են 2,6 մլն դոլարով

OKX-ը տուգանվել է 2,25 մլն եվրո (2,6 մլն ԱՄՆ դոլար)՝ Նիդերլանդների ազգային բանկի (DNB) կողմից՝ Նիդերլանդներում  գրանցում չունենալու համար։

Նիդերլանդների կենտրոնական բանկի չորեքշաբթի օրը հրապարակածմամուլի հաղորդագրության համաձայն  OKX-ը տուգանվել է 2023թ․ հուլիսից մինչև 2024թ․ օգոստոսը մատուցած ծառայությունների համար։ 
Այդ ընթացքում բիրժան պաշտոնապես կրում էր Aux Cayes Fintech Co. անվանումը և Նիդերլանդներում առաջարկում էր կրիպտո ծառայություններ առանց տեղական ֆինանսական վերահսկիչ մարմիններում գրանցվելու։

Նիդերլանդների կառավարությունը դեռ 2020 թվականին AML (Anti-MoneyLaundering  փողերի լվացման դեմ պայքար) կանոնների համատեղեցման նպատակով ներդրել էր պարտադիր գրանցման պահանջը այս ոլորտի համար։

Մի շարք բիրժաներ արդեն բախվել են նմանատիպ խախտումների համար պատժամիջոցների․ օրինակ՝ Crypto.com-ին սահմանվել է 2,85 մլն եվրոտուգանք, իսկ Kraken-ին պարտադրվել է վճարել 4 մլն եվրո նույն պահանջները չկատարելու համար։

«Այս տուգանքը կապված է գրանցման խնդրի հետ, որը վաղուց արդեն լուծվել է և որևէ ազդեցություն չունի հաճախորդների վրա», — նշել է OKX-ի ներկայացուցիչը էլեկտրոնային նամակում։

OKX-ը 2025 թվականին ստիպված է լինելու վճարելո տուգանքներ՝ մի շարք կանոններ խախտելու համար

Ընկերության ներկայացուցչի խոսքով տուգանքները նվազեցվել են  հաշվիառնելով ձեռնարկված ուղղիչ քայլերը, ներառյալ նիդերլանդացի օգտատերերի միգրացիան դեպի իր ամբողջությամբ լիցենզավորված Markets in Crypto Assets(MiCA) եվրոպական հարթակ։ 

Սակայն սա արդեն երրորդ տուգանքն էր այս տարի OKX-ի նկատմամբ կանոնների խախտումների համար։ Փետրվարին OKX-ը պարտավորվեց վճարել 504 մլն դոլար ԱՄՆ-ում, երբ իշխանությունները հայտնաբերեցին միշարք խախտումներ։

Հետաքննողներն արձանագրել էին, որ 2018 թվականից մինչև 2024 թվականիսկիզբը OKX-ը ԱՄՆ հաճախորդների համար իրականացրել է ավելի քան 1 տրիլիոն դոլարի գործարքներ, չնայած այդպիսի գործարքները պաշտոնապես արգելված էին իր հարթակում։ Դրանց թվում ավելի քան 5 մլրդ դոլարը կապվել էր հանցավոր եկամուտների և կասկածելի գործունեության հետ։

2023 թվականին իրականացված համապատասխանության աուդիտը բացահայտել էր համակարգային խախտումներ, որոնք հանգեցրել էին 1,1 մլնեվրո (1,2 մլն դոլար) տուգանքի՝ կիրառված Նիդերլանդների Ֆինանսական հետախուզության վերլուծության ստորաբաժանման (FIAU) կողմից։ FIAU-ի տվյալներով՝ այդ խախտումներից մի մասը եղել էին «լուրջ և համակարգային»։

OKX-ը արձագանքել էր ֆինանսական վերահսկող մարմիններին խոստումով, որ առաջիկա տարիներին կուժեղացնի կանոնակարգերի պահպանման մակարդակը։

Նույն ամսում Թաիլանդի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) քրեական գործ հարուցեց հարթակի և ևս իննը անձանց դեմ, որոնք պատասխանատվության ենթարկվեցին Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից։ SEC-ը պնդում էր, որ խումբը կառավարում էր թվային ակտիվների բորսա՝ խախտելով 2018 թվականին ընդունված արտակարգ հրամանագիրը, որը կարգավորում է թվային ակտիվների ոլորտում գործող ընկերությունների գործունեությունը։

Հունվարին Մալթայի Ֆինանսական ծառայությունների վարչությունը (MFSA) OKX-ին տուգանեց 304 000 եվրոյով՝ մի շարք չբացահայտված կանոնակարգային պահանջներ չկատարելու համար։ Ստուգման ընթացքում ձեռք բերված համաձայնագրով բորսան պարտավորվեց ներգրավել արտաքին ծառայություններ մատուցող՝ իր կառավարման համակարգի վերահսկման համար։

Բացի այդ տուգանքներից, մարտին Bloomberg News-ը տեղեկացրել էր, որ եվրոպական իշխանությունները հետաքննում են՝ արդյոք հաքերները օգտագործել են հարթակի Web3 գործիքները՝ լվանալու համար 1,5 մլրդ դոլարի միջոցներ, որոնք գողացվել էին Bybit առևտրային հարթակի կողոպուտի ժամանակ։

MONSTERS TRADING ACADEMY

Հեղ.՝ MONSTERS TRADING ACADEMY

Հրապարակվել է ՝ 03 Սեպ 2025