Metaplanet-ը լրացուցիչ գնել է բիթքոյններ ռեկորդային գումարով։

Metaplanet-ը լրացուցիչ գնել է բիթքոյններ ռեկորդային գումարով։

Ճապոնական Metaplanet ընկերությունը հայտարարել է իր պատմության ամենախոշոր գործարքի մասին․ այն ձեռք է բերել 5419 BTC՝ 632,5 մլն դոլարով։ Գնումների միջին գինը կազմել է 116 724 դոլար մեկ բիթքոյնի դիմաց։ Ընկերության գլխավոր տնօրեն Սայմոն Գերովիչի (Simon Gerovich) խոսքերով՝ այս գնման արդյունքում բալանսում գտնվող բիթքոյնի ընդհանուր քանակը հասել է 25 555 BTC-ի։ Դրանք ձեռք են բերվել ընդհանուր 2,7 միլիարդ դոլարով, միջինում՝ 106 065 դոլարով մեկ բիթքոյնի համար։

Այս գործարքից հետո Metaplanet-ը բարձրացել է հինգերորդ հորիզոնական՝ դառնալով բիթքոյնի ամենախոշոր կորպորատիվ հրապարակային սեփականատերերից մեկը՝ առաջ անցնելով Bullish կրիպտո-բորսայից։ Առաջին տեղում մնում է ամերիկյան Strategy ընկերությունը՝ իր 638 985 BTC պաշարներով։

Սեպտեմբերի սկզբին Metaplanet-ը ներգրավել էր ավելի քան 1,4 մլրդ դոլար՝ թողարկելով 385 մլն նոր բաժնետոմս։ Ընկերությունը նախատեսում է այդ միջոցները օգտագործել բիթքոյնի նոր գնումների համար։

Ընկերության ստրատեգիական նպատակը մինչև 2027 թ․ կուտակել 210 000 BTC է (մոտ 1% ամբողջ առաջարկից)։ Այս ծրագրի իրականացման համար Metaplanet-ը պլանավորում է ներգրավել շուրջ 5,4 մլրդ դոլար՝ նոր բաժնետոմսերի թողարկմամբ։

Ավելի վաղ Metaplanet Holdings-ը հայտարարել էր իր բիզնեսի դիվերսիֆիկացման և ԱՄՆ-ում ու Ճապոնիայում երկու դուստր ձեռնարկությունների ստեղծման մասին։

MONSTERS TRADING ACADEMY

Հեղ.՝ MONSTERS TRADING ACADEMY

Հրապարակվել է ՝ 22 Սեպ 2025