Մայները միայնակ ստացել է ավելի քան 347,000 դոլար՝ Բիթքոինի նոր բլոկի համար։

Մայները միայնակ ստացել է ավելի քան 347,000 դոլար՝ Բիթքոինի նոր բլոկի համար։

Անհայտ միայնակ մայները Բիթքոյնի ցանցում արդյունահանել է №920 440 բլոկը և ստացել է 3.125 BTC պարգև՝ գումարած 0.016 BTC տրանզակցիոն միջնորդավճար։ Ֆիատով դա կազմում է մոտ 347,455 դոլար։

Umbrel ընկերությունը հայտնել է, որ մայները բլոկը արդյունահանել է Public Pool հանրային մայնինգային փուլի միջոցով։ Ըստ Mempool.space-ի, բլոկում ընդգրկված է եղել 2181 տրանզակցիա։

Թեև միայնակ մայներների կողմից բլոկների շահումը հազվադեպ չէ, այս դեպքը առանձնանում է նրանով, որ մայները ամբողջությամբ ինքնուրույն է կատարել հաշվարկները՝ սեփական սարքավորումներով՝ առանց ուրիշների հետ միանալու։

Umbrel-ի տվյալներով՝ մայները գործարկել է սեփական մայնինգային փուլ, այսինքն՝ չկան երրորդ կողմեր, ապահովվել է լիարժեք անկախություն։
Bitcoin Bazaar-ի ներկայացուցիչները նշել են․

«Բլոկը արդյունահանել է միայնակ մայներ՝ իր սեփական փուլի միջոցով։ Երրորդ կողմեր չկան։ Լիարժեք անկախություն։ Մեզ պետք են ավելի շատ նման դեպքեր»։

Umbrel-ը հավելել է, որ միայնակ մայներների թվի աճը դրական ազդեցություն ունի Բիթքոյնի ցանցի դեցենտրալիզացիայի վրա, քանի որ այն հնարավորություն է տալիս նրանց մրցել խոշոր հանրային ընկերությունների հետ։

Նախկինում Jefferies ներդրումային բանկի վերլուծաբանները հայտնել էին, որ Բիթքոյնի մայնինգի շահութաբերությունը նվազել է 7%-ով, ինչի պատճառ է դարձել առաջին կրիպտոարժույթի 2% անկումը մեկ ամսում և ցանցի հաշվարկային հզորությունների 9% աճը։

 

MONSTERS TRADING ACADEMY

Հեղ.՝ MONSTERS TRADING ACADEMY

Հրապարակվել է ՝ 25 Հոկ 2025