Իլոն Մասկի փաստաբան Ալեքս Սպիրոնը կղեկավարի 200 մլն դոլար արժողությամբ Dogecoin-ի գանձապետական ընկերությունը

Իլոն Մասկի փաստաբան Ալեքս Սպիրոնը կղեկավարի 200 մլն դոլար արժողությամբ Dogecoin-ի գանձապետական ընկերությունը

Իլոն Մասկի փաստաբան Ալեքս Սպիրոնը պատրաստվում է գլխավորել նոր հրապարակային կրիպտոարժութային ընկերությունը, որը հիմնված է Dogecoin մեմ-մետաղադրամի վրա։ Աղբյուրների համաձայն՝ ընկերությունը նախատեսում է ներգրավել 200 մլն դոլար։ Ներդրողները նախագիծը դիտարկում են որպես Dogecoin-ի և House of Doge ընկերության հաստատում։ Վերջինս ստեղծվել է Մայամիում 2025թ. սկզբին՝ Dogecoin Foundation հիմնադրամի կողմից։ Ընկերությունը նպատակ ունի ներգրավել առնվազն 200 մլն դոլար՝ բորսա դուրս գալու համար՝ օգտագործելով Dogecoin-ը ։ Գաղափարն այն է, որ ներդրողներին հնարավորություն տրվի մուտք գործել ֆոնդային շուկա և ստանալ Dogecoin-ի ազդեցություն՝ առանց անմիջապես այն ունենալու։ Պլանը դեռ քննարկումների փուլում է, և կառուցվածքային կամ ժամկետային մանրամասները առայժմ հստակ չեն։ Ներդրողների փաստաթղթերում նշվում է, որ խորհրդի նախագահի պաշտոնում կառաջադրվի Ալեքս Սպիրոնը՝ Quinn Emanuel իրավաբանական ընկերության գործընկերը, ով հայտնի է, որ ներկայացրել է Մասկի, Jay-Z-ի և Ալեք Բոլդուինի շահերը։ Իլոն Մասկը վաղուց է կապվում Dogecoin-ի հետ։ 2019-ին նա այն անվանել էր իր սիրելի կրիպտոարժույթը, իսկ այդ գրառումը մեծ ուշադրություն էր գրավել։ 2021-ի մայիսին՝ Saturday Night Live-ի իր ելույթի ժամանակ, Մասկը Dogecoin-ը կոչել էր «իրարանցում», ինչը հանգեցրել էր գնի կտրուկ անկմանը։ Ամեն անգամ, երբ Մասկը գրառում էր անում Dogecoin-ի մասին, գինը փոփոխվում էր, ինչն առաջացնում էր կարգավորող մարմինների և ներդրողների մտահոգությունները։ 2022-ին նրա դեմ անգամ դատական հայց էր ներկայացվել շուկայի մանիպուլյացիայի համար, սակայն գործը 2024-ին կարճվել էր՝ մասնավորապես Սպիրոյի պաշտպանությամբ։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք Մասկը անձամբ կմասնակցի նոր ընկերության գործունեությանը։ X-ի ներկայացուցիչները չեն պատասխանել հարցումներին, իսկ House of Doge-ը մեկնաբանել չի ցանկացել։ Dogecoin-ը համարվում է առաջին մեմ-մետաղադրամը, որն իրական ֆունկցիոնալություն չունի և արժեքը ստանում է հիմնականում ինտերնետ մշակույթից ու հանրաճանաչությունից։ Այն անվանվել է Doge մեմի պատվին՝ Shiba Inu շան պատկերով և Comic Sans տառատեսակով գրված արտահայտություններով։ Neptune Digital Assets (Վանկուվեր) 2025թ. փետրվարին ձեռք է բերել 1 մլն Dogecoin՝ միջինում $0.37 գներով, ինչպես նաև ավելացրել է 20 Bitcoin։ Bit Origin (Nasdaq) հուլիսին հայտարարեց, որ ներգրավում է մինչև 500 մլն դոլար՝ Dogecoin-ը իր ակտիվների հիմքում դարձնելու համար։ Սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան ընկերությունը Dogecoin-ը ներառում է որպես հիմնական ակտիվ։ Tesla-ն հաստատել է, որ որոշ Dogecoin ունի, և 2022-ից ընդունում է այն որոշ ապրանքների վճարումների համար։

MONSTERS TRADING ACADEMY

Հեղ.՝ MONSTERS TRADING ACADEMY

Հրապարակվել է ՝ 06 Սեպ 2025