
Հակերները կոտրել են BNB Chain-ի X-էջը, որն ուներ 3,8 միլիոն հետևորդ։
Անհայտ անձինք կոտրել են BNB Chain-ի X-էջը, որը հանդիսանում է ամենամեծ կրիպտոբիրժայի՝ Binance-ի բլոկչեյն-էկոհամակարգը, ներառյալ սմարթ-կոնտրակտների ցանցը։ Տեղեկությունը հայտնվել է բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոյի միկրոբլոգում։
Ինչ է հայտնի այս պահին BNB Chain-ի X-էջի՝ 3,8 մլն հետևորդ ունեցող հաշվի կոտրման մասին
Հոկտեմբերի 1-ի առավոտյան, ժամը 8-ին , Binance-ի հիմնադիր Չանպեն Չժաոն հայտնել է, որ հնարավոր է՝ BNB Chain-ի X-էջը ենթարկվել է հաքերային հարձակման։ Նա նախազգուշացրել է հետևորդներին չանցնել վերջին հրապարակված հղումներով, քանի որ դրանցով կարող էին կիսվել չարամիտ անձինք։
Կես ժամ անց Չժաոն հաստատել է, որ հաշիվը իսկապես կոմպրոմետացվել է։ Նրա խոսքով, հաքերները էջում տեղադրել են մի շարք ֆիշինգային հղումներ, որոնք ներկայացված էին որպես Binance-ի պաշտոնական ռեսուրսներ։ Դրանց անցնելով՝ օգտատերերին առաջարկվում էր միացնել իրենց կրիպտո դրամապանակները WalletConnect-ի միջոցով։ Ցանկացած նման գործողություն կարող էր հանգեցնել կրիպտոարժույթի գողության։
Binance-ի ղեկավարը նշել է, որ անվտանգության մասնագետները արդեն կապի մեջ են X-ի ղեկավարության հետ։ Առաջին քայլը՝ հաշիվը կասեցնելն է, որպեսզի դադարեցվի վտանգավոր հղումների տարածումը, ապա վերականգնել մուտքը։ Միաժամանակ ուղարկվել են հարցումներ՝ բոլոր հայտնաբերված ֆիշինգային կայքերը ջնջելու համար։
Չժաոն ընդգծել է, որ նույնիսկ պաշտոնական էջերից հրապարակված հղումները պետք է մանրակրկիտ ստուգել։ Նա կոչ է արել հանրությանը պահպանել զգոնություն։
Նյութի գրելու պահին BNB Chain-ի X-էջը ակտիվ է, սակայն բոլոր հրապարակումները ջնջված են։ Այնուամենայնիվ, օգտատերերը հասցրել են սկրինշոթեր անել հղումների՝ տիրույթների հասցեներից։ Նրանց խոսքով՝ խարդախները փորձել են զոհերին ներգրավել՝ խոստանալով BNB տոքենների airdrop։ Կան նաև տեղեկություններ, որ փորձել են առաջ տանել FOR մեմքոյնը։
Կրիպտոհամայնքում քննարկվում են հարձակման հնարավոր պատճառները։ Որոշ օգտատերեր ենթադրել են, որ թիմի անդամներից մեկը միացրել է չարամիտ հավելված՝ հրապարակումների թույլտվությամբ։
Մեկնաբանություններում հայտնվել են նաև գրառումներ, թե արդեն կան զոհեր։ Բացի այդ, օգտատերերը նկատել են, որ Binance-ի հարթակներում նախկինում ևս հայտնվել են ֆիշինգային հղումներ։ Շատերը հարց են բարձրացնում՝ արդյոք թիմը մտադիր է փոխհատուցել վնասները։
Որոշ մեկնաբաններ համոզված են, որ խնդիրը կարող էր լինել անվտանգության թերի միջոցառումներում՝ մասնավորապես երկուֆակտորանոց հավաստագրման բացակայության մեջ։ Նրանց հիշեցմամբ՝ նման դեպք եղավ նաև ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) X-էջի հետ, երբ հաքերները կարողացան կեղծ հայտարարություն հրապարակել Bitcoin ETF-ի հաստատման մասին։
Ցանկանո՞ւմ եք միանալ մեծ և ընկերական BIC համայնքին։ Միացեք մեր «Թելեգրամ» խմբին՝ որտեղ ձեզ սպասում է շփում կրիպտոենտուզիաստների հետ, փորձագետների օգնություն և բացառիկ մեկնաբանություններ փորձառու վերլուծաբաններից։

Հեղ.՝ MONSTERS TRADING ACADEMY
Հրապարակվել է ՝ 01 Հոկ 2025