Coinbase-ն ու Binance-ը վարում են թաքնված պատերազմ կրիպտոշուկայում

Coinbase-ն ու Binance-ը վարում են թաքնված պատերազմ կրիպտոշուկայում

Կրիպտոարդյունաբերությունում ընթանում է հաճախորդների համար կատաղի պայքար։ Որոշ դեպքերում այն սովորական մրցակցությունից վերածվում է շուկայի, լիկվիդայնության և նորարարությունների վերահսկման համար պայքարի, իսկ ամեն ինչ ներկայացվում է «նորարարությունների» անվան տակ։

Վերլուծաբան MartyParty-ի կարծիքով՝ ամենա ակտիվ հակամարտությունը ծավալվել է երկու խոշորագույն կրիպտոբորսաների՝ Coinbase-ի և Binance-ի միջև։ Նրա խոսքով՝ այս հարթակները վաղուց արդեն վերածվել են կորպորատիվ իշխանության կենտրոնների, որոնք փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը ոլորտում։ Coinbase-ի և Binance-ի միջև ընթացող այս «պատերազմի» սցենարի մասին վերլուծաբանը պատմել է իր X-ում։

 

Տեխնոլոգիական պառակտում
 

Coinbase-ը շեշտը դնում է Ethereum էկոհամակարգի վրա և զարգացնում է երկրորդ շերտի (Layer-2) լուծումներ։ MartyParty-ի կարծիքով՝ նրանց ընտրած ուղին թույլ է․ այն խախտում է web3-ի սկզբունքները և ձևավորում է կախվածություն երրորդ կողմերի կողմից վերահսկվող լուծումներից։ Այս կերպ Coinbase-ը մեծացնում է իր ազդեցությունը, սակայն չի լուծում դեցենտրալիզացիայի հիմնարար խնդիրները։

Binance-ը ընտրել է այլ ուղի։ Բորսան Ethereum-ի տեխնոլոգիայի հիման վրա գործարկել է սեփական ցանցերը՝ Binance Chain և Binance Smart Chain։ Երկուսն էլ վերահսկվում են սերվերների և վալիդատորների փոքր խմբի կողմից։ Այս մոտեցումը առավելություն է տալիս արագության և հարմարավետության առումով, բայց ոչնչացնում է դեցենտրալիզացիան։ MartyParty-ն պնդում է, որ նման մոդելը շատ ցածր Նակամոտոյի գործակից ունի, ինչի պատճառով համակարգը դառնում է մանիպուլյացիաներին ենթակա։

 

Պայքար լիկվիդության, ազդեցության և գների համար
 

MartyParty-ի կարծիքով՝ գլխավոր հակամարտությունը կապված չէ վայրկյանում կատարվող տրանսակցիաների քանակի կամ տեխնիկական մանրուքների հետ, այլ կապիտալի և շուկաների վերահսկման հետ։ Coinbase-ն ու Binance-ը ձգտում են ներգրավել օգտատերերի ակտիվներն ու կապիտալը, որպեսզի կառավարեն հոսքերը և ստանան առավելություն։ Վերահսկելով կրիպտո-ֆիատ առևտուրը՝ նրանք կարող են ազդել նաև ֆիատ արժույթների, այդ թվում՝ դոլարի, փոխարժեքների և ընդհանրապես ֆինանսական շուկայի վրա։ Մեծ իշխանությամբ ու ռեսուրսներով այդ ընկերությունները հնարավորություն են ստանում լոբբինգ անել տարբեր իրավասությունների շրջանակում։

Հակամարտության ևս մեկ մակարդակ են նարատիվները։ Բորսաները ներկայացնում են իրենց որպես առաջատար Web3 տեխնոլոգիաների մշակողներ, սակայն MartyParty-ի վարկածով՝ այսպես նրանք պարզապես քողարկում են իշխանության կենտրոնացումը։ Նա զգուշացնում է․ կորպորացիաները գրեթե միշտ ստում են՝ մյուսներից առաջ ընկնելու համար, ուստի պետք չէ հավատալ խոսքերին, այլ պետք է ստուգել ճարտարապետությունը։

 

Ի՞նչ վտանգներ ունի Binance-ի և Coinbase-ի հակամարտությունը

 

Երկու ընկերություններն էլ քայքայում են դեցենտրալիզացիան, քանի որ վերահսկում են իրենց համակարգերի առանցքային բաղադրիչները։

Օգտատերերի գումարները չեն ուղղվում նախագծերի զարգացմանը, այլ օգտագործվում են ընկերությունների իշխանությունն ու շահույթը մեծացնելու համար։

Գովազդի, PR-ի և բորսաների նկատմամբ վերահսկողության միջոցով ընկերությունները կարող են ստեղծել աճի և կայունության պատրանք։

Արագության և մասշտաբայնության աճը ապահովվում է ոչ թե իրական տեխնիկական լուծումների, այլ ժամանակավոր «կոսմետիկ լուծումների» միջոցով։
 

Ով է հաղթում
 

MartyParty-ի վարկածով՝ ոչ մի կողմ իրականում չի հաղթում դեցենտրալիզացիայի տեսանկյունից․ երկուսն էլ շարժվում են ավելի մեծ կենտրոնացման ուղղությամբ։ Նրանց համար «հաղթանակը» իշխանության, լիկվիդության և նարատիվի վերահսկողությունն է, ոչ թե տեխնիկական առաջընթացը։ Ժամանակի ընթացքում այս ուղիներից ոչ մեկը չի կարող փոխարինել իսկապես դեցենտրալիզացված համակարգերին։

 

Ինչպես դիմակայել հսկաների պայքարին
 

MartyParty-ն խորհուրդ է տալիս կրիպտոարժույթը պահել ինքնուրույն և չհանձնել մուտքի բանալիները երրորդ կողմերին։ Նա հորդորում է ուշադրություն դարձնել նախագծի իրական կառուցվածքին և չհավատալ միայն գովազդին։

Արժե ընտրել դեցենտրալիզացված լուծումներ, իսկ կենտրոնացված կամուրջներին, փակ կոդով նախագծերին ու մեկ ընկերության վերահսկողության տակ գտնվող ծառայություններին վերաբերվել զգուշությամբ։

MONSTERS TRADING ACADEMY

Հեղ.՝ MONSTERS TRADING ACADEMY

Հրապարակվել է ՝ 24 Սեպ 2025